ՀՀ նախագահի նստավայրում վարչապետ Փաշինյանի ու Իրանի նախագահ Փեզեշքիանի համատեղ հայտարարություններում արդյոք չկային խութեր, արդյոք Փեզեշքիանն իսկապես ողջունում է Թրամփի կամուրջի գաղափարը։
Իրանի նախագահի խոսքում ստորգետնյա խութեր, այնուամենայնիվ կան, ահա դրանք․
Իրանի նախագահ Փեզեշքիանը, օրինակ, հայտարարեց, որ տարածաշրջանի խնդիրների հանձնումը արտատարածաշրջանային տերություններին էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
Կամ՝ Փեզեշքիանի մեկ այլ հայտարարությունը. «Հայ-իրանական սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ»։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ անցյալ ժամանակով, ինչո՞ւ ոչ թե եղել է, այլ կա։ Պատճառը պարզ է, այդ սահմանը թեպետ արտաքնապես որևէ փոփոխության չի ենթարկվում, բայց այլևս չի էլ կարող համարվել կամուրջ, քանի որ անջրպետվում է
Փեզեշքիանի մեկ այլ հայտարարությունը. «Մեր մտահոգություններն ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լուծվեն»։






Բաց մի թողեք
Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտումը
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․
Թուրք-իրանական համագործակցությունը ներառնո՞ւմ է նաև տարածաշրջանային հաղորդուղիների թեման