ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը: Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե «ընկեր մայորի¦ գաղտնալսման ներքո):
Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան:
Հարցրեցի՝ Սրբազան, ո՞ր կամեռում եք նստած: Պատասխանեց՝ 8-ը: Քանի որ խցերի համարակալումը վաղուց փոխվել էր, դիրքը ճշտելուց հետո, հիշեցի, որ նախկին 16-րդն է, որտեղ 1995 թվականի հունվարից գրեթե վեց ամիս մենակ եմ անցկացրել: Այն օրերին երբեք, մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազանները ԱԱԾ խցում: Ուժ ու համբերություն մաղթեցինք և հրաժեշտ տվեցինք, քանի որ Սրբազանը պետք է պատրաստվեր ժամեր անց դատարան գնալուն»:





Բաց մի թողեք
«Մա՛մ, միակ բանը, որ քեզ խնդրում եմ, չթուլանաս, ես այստեղ զգում եմ, որ դու թուլանում ես». Վազգեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Քարինտակում, տուն «վերադարձել»՝ 45 օր անց. Լուսանկար
Դեկտեմբերի 4-ի աստղագուշակ․ Դրական միտումները կգերակշռեն, ինչպես կխոստովանեն նույնիսկ ամենաանզիջում վատատեսները
Երբ Սամվել Կարապետյանը ներդրումներ էր անում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում․ Տեսանյութ