23/08/2025

Արտակ Տոնոյանը ՊՆ խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. Լուսանկար

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: 

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Անդրանիկ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ:

«Հաստատում եմ՝ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,- նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Blog Image