Ընթացիկ քաղաքական հարցեր ենք քննարկել, այդ թվում արտահերթ ընտրությունների հավանականության մասին։
Այս մասին ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Արտահերթի մասին մտքեր միշտ են հնչում, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, սակայն, դրանք հիմնավոր չեն։ Այսինքն արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Մենք եկանք եզրահանգման, որ ժողովուրդը մեզ 5 տարով է մանդատ տվել, հետեւաբար արտահերթի գնալու անհրաժեշտություն չկա»,– ասաց Պապոյանը։
Նրա խոսքով, չի քննարկվել եկեղեցու դեմ ՔՊ–ի նախաձեռնած արշավը. «Եկեղեցու վերաբերյալ մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չունենք, էն մարդիկ, ովքեր եկեղեցուն ոչ վայել կյանքով են ապրում, իրենք մեր կարծիքով իրավունք չունեն եկեղեցում բարձր պաշտոններ զբաղեցնեն»։
Անդրադառնալով «Թրամփի երթուղուն» եւ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերահսկվելու ճանապարհը, Պապոյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի ոճով. «Ինչպե՞ս, ինչպե՞ս, օրինակ ոնց որ հարցնեք՝ 2027թ.–ին հարկերն ինչպես են հավաքագրվելու, դրան կարող է պատասխանել 2026թ.–ին ձևավորվող Ազգային ժողովը»։
Բաց մի թողեք
«ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Փամբակ գետը. 2 քաղաքացի դուրս է եկել ու հեռացել
Երևան-Նալբանդյան երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը վերածվել է մոխրակույտի․ Լուսանկար
Գյումրիում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի. Լուսանկար, Տեսանյութեր