Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժամը 21։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գ․ Ս․-ն գնացել է նախկին կնոջ, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ն․ Պ․-ի տուն, հայհոյանքներ հնչեցնել նրա և իր ընտանիքի հասցեին, որից հետո վերջինիս եղբայր՝ 36-ամյա Ա․ Պ․-ն դուրս է եկել տանից և սկսել վիճաբանել Գ․ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել հայհոյանքներ, իսկ Ա․ Պ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Գ․ Ս․-ի ուղղությամբ, ինչից հետո վերջինս հեռացել է դեպքի վայրից և շուրջ 15 րոպե հետո վերադարձել է նշված վայր և նորից հայհոյանքներ հնչեցրել, որից հետո հեռացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր անց ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից գազային ատրճանակի կիրառման հետևանքով «ձախ դաստակի թիկնային մակերեսի վնասվածք, ձախ այտային շրջանի քերծած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորութամբ, պարզել են, որ վիրավորը Գ․ Ս․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ովքեր են եղել Երևանի տարբեր հասցեներից գողություն արած մարդիկ
Վարչապետը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի