25/08/2025

Նիկոլը դժգոհ է․ Հայ ազգը չի հասկանում իր հանճարը

-Աննա, սրանք լավ չաշխատեցին, տեսնու՞մ ես՝ ժողովուրդը չի ոգևորվել խաղաղությամբ:

Հրապարակ թերթը գրել է․ -Լավ էլի, իրանց ճղում են, ամեն քայլափոխին խաղաղության մասին են խոսում, օրը հազար լայվ ու հարցազրույց են տալիս, սրանից ավել ի՞նչ անեն։ Գնան սահմանը անզեն անցնեն, ի՞նչ անենք, որ մարդիկ էլ մեզ չեն հավատում

-Չէ, ես քեզ բան եմ ասում, սխալ են խոսում, քիչ են խոսում, թող գնան գյուղերով թուղթը ցույց տան, մարդկանց խաղաղության ավետիս տանեն!

⁃  Այ մարդ, չի օգնի, ոչ մեկը չի հավատում, որ դու կարող ես խաղաղություն բերել, մարդիկ մտածում են կամ էլի բան ես հանձնելու կամ հերթական բլեֆն ես անում, որ հետո ասես՝ «ես մեղավոր չեմ, աշխարհաքաղաքական վիճակն է փոփոխական»:

⁃   Բա դրա համար պետք ա հատ-հատ բացատրել, որ Թրամփն ա միջնորդել, որ Արևմուտքը ինձ պահում ա, որ ռուսները դուրս են եկել Կովկասից, որ Ալիևը չի հարձակվի եթե ես միշտ վարչապետ լինեմ:

⁃  Այ ես քո ցավը տանեմ, մարդիկ թքած ունեն, էլ ոչ մի բանը վեջները չի, կհարձակվի- կարտագաղթեն, կհանձնես, փոխհատուցումը կվերցնենք փախստականի թղթերով Եվրոպա կգնան, չես հասկանում՝ քո հետ էլ հույս կապող չկա, մարդ չկա, որ ուզի քեզ լսի:

⁃  Էէէէ, Աննա, տենց չի, ուզում են, ուղղակի էս ուսապարկերը չեն կարողանում նորմալ ներկայացնեն, դե կտեսնես ես կանեմ, մարդիկ կհավատան, վաղը ուղերձ կնկարվեմ, հիգշաբթի էլ ճեպազրույցի դուրս կգամ, սաղ տեղը կքցեմ, էս թղթով ես դեռ ընտրություններ եմ կրելու, կտեսնես:

Ուշ գիշեր էր, Պռոշյանի առանձնատներից մեկում, ծերացած ու թոշնած մի տղամարդ էր նստած:

-Հըն, հերոս, ստացվե՞ց համոզել ժողովրդին, որ դու խաղաղություն ես բերել

-Ես ամեն ինչ արեցի, բայց դու ճիշտ էիր, չեն հավատում, իրանց հետաքրքիր չի, բայց տես, չեն էլ դիմադրում, կարող ա դեռ ընտրությունները կրենք: