24/08/2025

Սյունիքի մարզում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 3 վիրավորներից 2-ը հարազատ եղբայրներ են. Լուսանկար

Օգոստոսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Մովսես Ծ.-ն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Լյուդվիգ Փ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Լյուդվիգ Փ.-ն, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Ադամ Խ․-ն և 28-ամյա Կարեն Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Գորիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։