Օգոստոսի 22-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են ոստիկանները: Տեղում պարզվել է, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, որը հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Ե-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու համար որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանույունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր