24/08/2025

Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը. Ուրալօղլու

«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք կատարում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ուղղությամբ ամենանշանակալի քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար»։ 

Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության ժամանակ։

«Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղության զարգացմանը։ Բոլոր երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր մասնաբաժին ունեն Միջին միջանցքում, սկսվում է միջազգային առևտրի ոսկեդարը», – նշել է նախարարը։

«Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի ՀՀ-ի, Թուրքիայի և  Ադրբեջանի  համագործակցությունը. նախարար