Օգոստոսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Մովսես Ծ.-ն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Լյուդվիգ Փ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Լյուդվիգ Փ.-ն, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Ադամ Խ․-ն և 28-ամյա Կարեն Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Գորիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
ԱԺ-ում ով կփոխարինի Արեն Մկրտչյանին․ Լուսանկար
Ադրբեջանամետ քաղաքագետին ՌԴ-ում ներառել են «Օտարերկրյա գործակալների ռեեստրում»
Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է բազմաթիվ բնակավայրերում