Եվրամիությունը Ուկրաինային փոխանցել է 4.05 միլիարդ եվրո՝ երկրի Անկախության օրվան ընդառաջ, որը նշվում է օգոստոսի 24-ին։
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
«Այս նոր ֆինանսավորումն ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործում, այլև նրա ապագայի կերտման հարցում՝ որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկիր», – DW-ի փոխանցմամբբ՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտնել է, որ Ուկրաինայի վերականգնման համար «Ուկրաինայի ֆինանսական միջոցներ» ծրագրի շրջանակում երկրին հատկացվել է 3,05 միլիարդ եվրո, իսկ ևս 1 միլիարդ եվրո՝ «ERA Loans» նախաձեռնության շրջանակում, որը ֆինանսավորվում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով:
«Այս աջակցությունը ամրապնդում է ինչպես պետական բյուջեն, այնպես էլ վերականգնման գործընթացը։ Շնորհակալություն մեր եվրոպացի գործընկերներին», – գրել է Սվիրիդենկոն «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Բաց մի թողեք
Ալեքսեյ Նավալնուն նետագորտի թույնով են թունավորել. Ինչ գիտենք այդ մասին
ԵՄ-ն Թրամփի Խաղաղության խորհրդի Վաշինգտոնում կայանալիք նիստում
ԱՄՆ-ում Եվրոպայի ծայրահեղ աջերի համար «գաղտնի ֆոնդ» չկա