25/08/2025

Մոսկվայում ձերբակալված բլոգեր Արսեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել․ Լուսանկար

Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու կասկածանքով ձերբակալված բլոգեր Արսեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց ազգային պատկանելության հիմքով նվաստացնելու համար։

Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի մայրաքաղաքի գլխավոր քննչական վարչությունը։

Հարցաքննության ընթացքում նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և զղջացել է իր արարքների համար։

Հետաքննության տվյալներով՝ ոչ ուշ, քան 2025 թվականի օգոստոսի 18-ը, մեղադրյալը, գտնվելով Մոսկվայի մարզում, նկարահանել է մի քանի տեսանյութեր, որոնք ուղղված են եղել ազգության հիմքով մի խումբ անձանց ՝ ռուսների, արժանապատվությունը նվաստացնելուն, որից հետո տեսանյութը հրապարակվել է մեսենջերներից մեկում։

Մոսկվայում ձերբակալված  Բլոգեր Արսեն Մարգարյանը մեղադրվում է  մի խումբ անձանց ազգային պատկանելության հիմքով նվաստացնելու մեջ