Այն մարդը, որը պարբերաբար սուրճ է խմում, որպես կանոն, առավոտյան մի բաժակ անուշաբույր ըմպելիքից հետո իրեն շատ ավելի երջանիկ է զգում, քան առանց դրա մյուս օրերին նույն ժամին։
Սա Գերմանիայի Բիլեֆելդի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքն է, որը հրապարակվել է Scientific Reports բժշկագիտական հանդեսում։ Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, հարցվածներն իրենց ավելի լավ և ավելի առույգ են զգում, երբ սուրճ կամ կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ են խմում։
Հետազոտողները հարցում են անցկացրել 18-29 տարեկան 236 երիտասարդների շրջանում, ովքեր պարբերաբար կոֆեին պարունակող ըմպելիքներ են օգտագործում։ Երկուից չորս շաբաթվա ընթացքում մասնակիցները կարճ հարցաթերթիկ են լրացրել իրենց բջջային հեռախոսներով, գրում է գերմանական DW պարբերականը։ Օրական յոթ անգամ նրանք նկարագրել են իրենց ներկա տրամադրությունը և հայտնել, թե վերջին մեկուկես ժամվա ընթացքում օգտագործե՞լ են արդյոք կոֆեին։
Այն, որ կոֆեինը խթանող ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, ինչն, իր հերթին, հանգեցնում է ճանաչողական գործառույթների բարելավմանը և աֆեկտիվ վիճակների փոփոխությունների, վաղուց հայտնի է։
Այդ ազդեցությունները մանրակրկիտ հետազոտվել են լաբորատոր պայմաններում, սակայն կոֆեինի ազդեցությունը մարդկանց վրա առօրյա կյանքում մնում է համեմատաբար վատ ուսումնասիրված։ Այդ հետազոտության նպատակն էր լրացնել այս բացը՝ ուսումնասիրելով կոֆեինի անմիջական սպառման և աֆեկտիվ վիճակների միջև փոխադարձ կապը բնական միջավայրում և հաշվի առնելով մի շարք գործոններ, մասնավորապես՝ օրվա ժամանակը, անհատական տարբերությունները և համատեքստային գործոնները։
Ըստ հարցման՝ կոֆեինի սպառումը դրական հույզերի աճ և աշխուժացնում է առաջացնում։ Սուրճը միաժամանակ հակազդում է բացասական տրամադրություններին, մասնավորապես՝ տխրությանը և զայրույթին, բայց այդ ազդեցությունն ավելի քիչ է արտահայտված։ Կոֆեինի սպառման և դրական հույզերի միջև փոխադարձ կապն առավել ցայտուն էր արթնանալուց հետո առաջին երկու ու կես ժամվա ընթացքում, այսինքն՝ առավոտյան։ Հոգնածությունը և սոցիալական ֆոնը մեղմացրել են այդ կապը։
Ընդհանուր առմամբ, այս հետազոտության արդյունքները ենթադրում են, որ կոֆեինը կարող է կարևոր դեր խաղալ առօրյա կյանքում աֆեկտիվ վիճակների հաջորդական փոփոխման գործում։ Վերջերս գիտնականները պարզել են, որ սուրճն ի վիճակի է դանդաղեցնել լյարդի խրոնիկական հիվանդության սաստկացումը։ Իսկ այդ հետազոտության արդյունքները ենթադրում են, որ կոֆեինը կարող է կարևոր դեր խաղալ առօրյա կյանքում տրամադրության և հուզական դրսևորումների փոփոխության մեջ։
Գիտնականները միաժամանակ ցանկանում էին պարզել՝արդյոք սուրճը նույն կե՞րպ է ազդում տարբեր մարդկանց վրա, թե՞ ոչ։ «Մենք զարմացանք, որ տարբեր մակարդակի սպառում ունեցող մարդկանց կամ դեպրեսիա, անհանգստություն կամ քնի խնդիրներ ունեցողների միջև տարբերություններ չգտանք, – նշում է Բիլեֆելդի համալսարանի հոգեբանության և սպորտային գիտությունների ամբիոնի Ջասթին Հախենբերգերը՝ հետազոտության վերաբերյալ մեկնաբանության մեջ։ -Կոֆեինի սպառման և դրական ու բացասական հույզերի միջև կապը համեմատաբար նման էր այս բոլոր խմբերի համար»։
Հետազոտողները սպասում էին, որ տագնապի բարձր զգացում ունեցող մարդիկ կոֆեին օգտագործելուց հետո տրամադրության բացասական փոփոխություններ, մասնավորապես՝ նյարդայնության աճը կզգան։ Սակայն հնարավոր է, որ նրանք, ովքեր գիտեն, որ վատ են արձագանքում կոֆեինին, պարզապես չեն օգտագործում այն։ Այդ մարդիկ չեն ընդգրկվել հետազոտության մեջ, քանի որ վերլուծվել են միայն կոֆեին պարբերաբար օգտագործողների տվյալները»,- պարզաբանել է Ջասթին Հախենբերգերը։
Բաց մի թողեք
Խաչվերացին – Սըրբխեչին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին
Այս տարի երբ է նշվելու Խաչվերացի տոնը՝ Սըբխեչը․ Ինչ է պետք իմանալ
Օգոստոսի 25-ի աստղագուշակ․ Հնարավոր է, որ շրջապատից որևէ մեկը փորձի ճնշում գործադրել ձեզ վրա