ԱՄՆ-ը կշարունակի հասնել Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Մենք չենք կարծում, որ հակամարտության շարունակությունը համապատասխանում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի շահերին, ուստի մենք կշարունակենք առաջ մղել դիվանագիտական լուծումը»,-հայտնել է Վենսը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վենսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեսնում է երկու հիմնական խնդիր, որոնք պետք է լուծվեն ուկրաինական կարգավորման համար՝ տարածքներ և անվտանգության երաշխիքներ։

Բաց մի թողեք
Թրամփի բանագնաց Ուիթքոֆը Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ՝ նախքան Մոսկվայում Պուտինի հետ նախատեսված բանակցությունները
Պարետային ժամ, ոստիկանական ուղղաթիռներ, բախումներ․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում և ոչ միայն
Ստորջրյա կապի մալուխները կարող են դառնալ Իրանի նոր թիրախները․ ԻՀՊԿ գեներալ