27/08/2025

Զինծառայողի վիրավnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայությունից խուսափելու հոդվածով

Զինծառայողի վիրավորման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՔԿ-ից՝ անդրադառնալով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքին:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ: