«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի ընտրությունն այսօր չի կայացել. երկու թեկնածուներից մեկը, որ նախարար Անահիտ Ավանեսյանի «սրտի թեկնածուն է», ինքնաբացարկ է ներկայացրել, իսկ մյուսն ուղղակի չի բավարարել պահանջներին։
Պարզվում է, դիտորդներին արգելել են մնալ այն սենյակում, որտեղ տնօրենի պաշտոնի հավակնորդներն են, և հնարավորություն էին տվել, որպեսզի նրանք օնլայն հետևեն մրցույթին, ինչը դիտորդների խոսքով, անընդունելի է՝ հուշման ռիսկ կա։
Ըստ մեր տեղեկությունների՝ դիտորդներին փորձել էին «չեզոքացնել», որպեսզի Ավանեսյանի «սրտի» թեկնածուն անխոչընդոտ հաղթահարի մրցութային շեմը, սակայն այս անգամ էլ մամուլն իր գործն արեց։
Մեր տեղեկություններով՝ երկրորդ թեկնածուն բավականին պատրաստված է եղել՝ ի տարբերություն նախորդ օրերին մարզային մի քանի ԲԿ-ների տնօրենների պաշտոնի համար դիմած թեկնածուների։
Նա անցողիկ 90 շեմը չի հաղթահարել, թեև դժգոհ է եղել իր բանավոր պատասխաններին տրված գնահատականներից։ Այսինքն՝ հանձնաժողովի յոթ անդամներից երկուսը ցածր են գնահատել իրեն, որն այդքան էլ իր սրտով չի եղել, բայց ինչ-ինչ պատճառներով նա չի բողոքարկել մրցույթի արդյունքները։
Փաստացի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը» որոշ ժամանակ ևս կշարունակի անտնօրեն մնալ։
Առջևում ավելի «յուղոտ» ԲԿ-ների տնօրենների հաստիքի համար նախատեսված մրցույթներն են լինելու. օգոստոսի 28-ին «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենինը, սեպտեմբերի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենինը, իսկ սեպտեմբերի 5-ին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենինը։
Ամենայն հավանականությամբ, այսօրվա մրցույթի այսպիսի պայմաններում՝ դիտորդների աչքից հեռու անցկացնելը ընդամենը փորձնական քայլ էր, որպեսզի նախարարությունը հստակ հասկանա՝ ինչպես է մյուս մրցույթներն անցկացնելու, ինչպիսի աղմուկ է լինելու և արդյոք հնարավոր է լինելու ՔՊ-ի սրտի թեկնածուներին «սղացնելով անցկացնել», թե այդ մեխանիզմն էլ չի աշխատի։
Բաց մի թողեք
Կորոնավիրուսի նոր Stratus շտամն է տարածվել․ Այն անսովոր ախտանիշ ունի
Առողջ, գեղեցիկ ժպիտ պարգևելը՝ աշխատանքի սկզբունք ատամնաբույժ Քրիստինա Ավագյանի համար. Լուսանկարներ
Շան կծելուց 40 օր անց վիճակը վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել․ մանրամասներ Ակնալիճում երեխայի մահվան դեպքից