Մինչ հայ ժողովուրդը տարակուսանքի եւ տագնապի մեջ նոր հնարավոր աղետի է սպասում եւ չգիտի, թե պատերազմում պարտված Փաշինյանն ինչ հերթական պարտություն եւ արհավիրք է փաթաթել իր վզին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շտապում են համերգներով, ֆեստիվառներով, զվարճանքի տարբեր միջոցներով հանրությանը հավատացնել, թե ամեն բան կարգին է, խաղաղությունը եկել է, իսկ համերգներն ու տոնական տրամադրությունը, որ տիրում են մեր երկրում, կապված են հենց դրա հետ:
Վարչապետ Փաշինյանն այս առիթով անգամ Ֆեյսբուքի իր էջում մի քանի գրառում արեց՝ վստահություն հայտնելով, որ զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, համերգների պահանջարկը փաստում են այն մասին, որ Հայաստանում խաղաղություն է տիրում, իսկ մարդիկ երջանկությունից պարզապես տոնում են, երգում ու պարում: Փաշինյանի օրինակը վարակիչ է:
Համերգների պրոդյուսինգով են սկսել զբաղվել նաեւ տարբեր ՔՊ-ական համայնքապետեր: Սասուն Միքայելյանի որդին` Հրազդան խոշորացված համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Հրազդան համայնքի սիրելի՛ բնակիչներ, հարգելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին բոլորիդ հրավիրում ենք Սահմանադրության հրապարակ՝ վայելելու լեգենդար Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) մենահամերգը՝ Կարեն Սեւակ բենդի մասնակցությամբ»։
Ի վերջո` ի՞նչ կապ ունեն համայնքների ղեկավարները համերգների եւ նմանաբնույթ միջոցառումների հետ: Համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ` ասֆալտապատումից մինչեւ աղբահանության հարց, անսարք վերելակներ եւ քանդվող մանկապարտեզներ, ինչո՞ւ են նրանք, իրենց գործառույթը թողած, որոշել համերգների կազմակերպմամբ զբաղվել:
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «Մենք էլ ենք համերգներ կազմակերպել, բայց դրա մեջ ոչ մի մեծ խորհուրդ ու իմաստ չենք տեսել: Զուտ ամառ է, իրադարձություններ են լինում, ի՞նչ կա դրանում, որ այդքան ուռճացնում, չգիտես ինչ են սարքում: Տեսարաններ են ապահովում, որ մարդկանց մոտ շատ հարցեր չառաջանան, իմ կարծիքը սա է: Ուզում են տպավորություն ստեղծել, որ մարդաշատությունը խաղաղության մասին է: Ասեմ, որ հիմնականում մեծ միջոցառումները համայնքապետարաններն ի վիճակի չեն կազմակերպելու, դրանք հիմնականում կառավարությունն է ֆինանսավորում կամ այլ աղբյուրներ: Համայնքապետարանները, բացի համերգ կազմակերպելուց, ահագին ֆունկցիաներ ունեն: Լիքը փող ծախսելու տեղ կա համայնքներում, համերգներով չէ»:
Բաց մի թողեք
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար