27/08/2025

Մենյույում կա երկու ընտրություն կամ բանտ, որպես «ռևանշիստ» կամ գժանոց, որպես «հիվանդ»

Օգոստոսի 8-ից հետո փոխվել է մեկ բան: Մինչև օգոստոսի 8-ը Ալիևը հայ հասարակությանը կոչում էր «ռևանշիստ» և հանձնարարում Փաշինյանին արմատախիլ անել դա:

Նա էլ  լցնում էր բանտերը «ռևանշիստներով» այսինքն քաղ.բանտարկյալներով լինի հոգևորական, լինի բարերար, լինի զոհված զինվորի հայր կամ կին: Հիմա օգոստոսի 8-ից հետո Ալիևը հայ հասարակուությանը կոչում է «հիվանդ»: Կարծում եմ Փաշինյանը ճիշտ է ընկալել, թե հանձնարարությունը և, թե հանձնարարված « տնային աշխատանքը» և բացի «բուժիչ քարոզներից» նաև լցնելու է գժանոցները նրանցով, ովքեր ըստ Ալիևի  «հիվանդ» են:

Այսինքն մենյույում կա երկու ընտրություն կամ բանտ, որպես «ռևանշիստ» կամ գժանոց, որպես «հիվանդ»:  Սա է մինչ օգոստոս 8-ի և հետոյի տարբերությունը: Մնացածը տառացիորեն նույնն է, ինչ մինչ օգոստոսի 8-ը, որքան էլ ձեր ականջներից լապշա կախեն ու Հ1 միացնեն, աչքերին էլ վարդագույն ակնոց դնեն ու ֆեստիվառ ուղարկեն:

P.S. Իմիջայլոց որևէ մեկը տեղյակ է Էջմիածինն ու վեհարանը Վեհից ազատող ու կուսություն ստուգող էն խմբերից ի՞նչ կա, ձևավորե՞ց: Պահանջում եմ, որ ձևավորի ու գործն ավարտի, որ ես էլ կողմնորոշվեմ, ես ու հայ հասարակության մոտ 80%-ը բա՞նտ ենք գնում, գժանոց, թե մեղմ ասած էս մենյուն ամեն դեպքում տալիս ենք այն կազմողների ձեռքը:

Վլադիմիր Մարտիրոսյան