Դիվանագետների ամենամյա հավաքը միշտ խիստ կարեւոր դեր է ունեցել նախկինում, օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո դեսպանները հավաքվել են Արցախում, որ իրենց աչքով տեսնեն՝ ինչ են պաշտպանում, երբ միջազգային հարթակներում Արցախի ճանաչման հարցն են բարձրաձայնում:
«Հրապարակ» թերթը գրում է. Այս տարի հավաքը Սյունիքում է տեղի ունեցել, բայց դժվար է ասել, թե ինչ են տեսել դեսպանները կամ ինչ մեսիջներ ստացել:
Գուցե հանդիպման մեխը եղել է Փաշինյանի այն թեզը, որ էլ էլիտաները չեն թելադրում տեսություններ, գուցե այն, որ մի քանի 100-ամյակում առաջին անգամ միջազգային զարգացումներին համահունչ ենք, կամ ուղղակի ցույց են տվել երկրի ինքնիշխան տարածքի այն մասը, որ պատրաստվում են արտապատվիրակել:
Բայց միայն այն փաստը, որ Հայաստանն այլեւս հանձնվողի, հարմարվողի եւ արտաքին ազդեցության տակ համահունչ տեղավորվողի դերում է հայտնվել, չի կարող չանհանգստացնել բազմամյա փորձ ունեցող դիվանագետներին։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է