28/08/2025

Քաղաքացին բախվում է կառավարության տարրական տեխնիկական խնդիրներ լուծելու անկարողությանը

Այսօր առավոտյան կրկին խափանվել էր arca վճարային համակարգը: Ողջ հանրապետության տարածքում հնարավոր չէր էլեկտրոնային փոխանցումներ անել, մարդիկ կրկին հայտնվել էին խուճապահար վիճակում:

Ամբողջ երկրով մեկ ժամանակակից մեթոդներով փոխանցումների համակարգ ներդնելու, քարտային փոխանցումները խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությունը փաստորեն հերթական փիառ փուչիկն է, որը բախվում է տարրական տեխնիկական խնդիրներ լուծելու անկարողությանը:

Դեռ ոչինչ, որ կանխիկ փող չունեցող մարդիկ փոխանցումներ անելու դժվարությունների են բախվում և հետաձգում ոչ հրատապ գնումներ անելը:

Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ Կապանից էլեկտրամեքենայով Երևան գալու ճանապարհին Արքա համակարգի չաշխատելու պատճառով ոչ մի տեղ չի կարողացել լիցքավորել մեքենան, ստիպված է եղել մեքենան թողնել Արտաշատի մոտակայքում, տաքսի կանչել, որ Երևան հասնի:

Իսկ երկրի վարչապետը հպարտանում է, որ ինչ որ տոնակատարության 20 հազար մարդ է մասնակցել:

Կառավարության գործը տոներ կսզմակերպելը չի, կամ տոների մասնակիցներին հաշվելը, այլ երկրի բոլոր համակարգերի և հատկապես մարդկանց կենսագործունեության հետ կապված հսմակարգերի անխափան աշխատանքը կազմակերպելը: