«Երեկ Երեւանի քաղաքային իշխանությունները եւ Կառավարության ներկայացուցիչները ներկա գտնվեցին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս շինարարության համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 4 մլրդ 750 մլն դրամ, որը ներառում է 1-ին եւ 2-րդ փուլի աշխատանքները։
Կառուցումից՝ 1969 թվականից մինչեւ օրս, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը երբեւէ չի հիմնանորոգվել: Այն ներկայում գտնվում է Մոսկովյան 3 հասցեում։
Թվում է, թե այո, բացասական ոչինչ չկա, մարզադպրոց է նորոգվում. սակայն հետաքրքիրը ոչ թե հենց մարզադպրոցն է, այլ այն, թե որն է դրա կառուցապատող ընկերությունը։
Պարզվում է՝ 4 մլրդ 750 մլն դրամի պայմանագիրը կնքվել է «Զովեր քնսթրաքշն» ՍՊ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ։
«Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ կապվող անձինք 2023 թվականի հուլիսի 31-ին կլորիկ գումարներ են նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի դրամահավաք-երեկոյին։
Ինչպես infocom.am-ը գրել էր՝ բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը եւ Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ եւ Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ-ի բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ։
«Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաեւ «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։
Այսինքն՝ կառուցապատման շինարարական մրցույթները շահած ընկերությունները, որոնք երկար ժամանակ կառուցում, ժամկետներ են խախտում եւ մնում անպատիժ, պատահական ընկերություններ չեն։
Հարկ է նշել, որ 2023 թվականի մարտի 30-ի նիստին Կառավարությունը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող հողամասը նվիրաբերել Երեւան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով»։
Բաց մի թողեք
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար