Օգոստոսի 8-ից հետո փոխվել է մեկ բան: Մինչև օգոստոսի 8-ը Ալիևը հայ հասարակությանը կոչում էր «ռևանշիստ» և հանձնարարում Փաշինյանին արմատախիլ անել դա:
Նա էլ լցնում էր բանտերը «ռևանշիստներով» այսինքն քաղ.բանտարկյալներով լինի հոգևորական, լինի բարերար, լինի զոհված զինվորի հայր կամ կին: Հիմա օգոստոսի 8-ից հետո Ալիևը հայ հասարակուությանը կոչում է «հիվանդ»: Կարծում եմ Փաշինյանը ճիշտ է ընկալել, թե հանձնարարությունը և, թե հանձնարարված « տնային աշխատանքը» և բացի «բուժիչ քարոզներից» նաև լցնելու է գժանոցները նրանցով, ովքեր ըստ Ալիևի «հիվանդ» են:
Այսինքն մենյույում կա երկու ընտրություն կամ բանտ, որպես «ռևանշիստ» կամ գժանոց, որպես «հիվանդ»: Սա է մինչ օգոստոս 8-ի և հետոյի տարբերությունը: Մնացածը տառացիորեն նույնն է, ինչ մինչ օգոստոսի 8-ը, որքան էլ ձեր ականջներից լապշա կախեն ու Հ1 միացնեն, աչքերին էլ վարդագույն ակնոց դնեն ու ֆեստիվառ ուղարկեն:
P.S. Իմիջայլոց որևէ մեկը տեղյակ է Էջմիածինն ու վեհարանը Վեհից ազատող ու կուսություն ստուգող էն խմբերից ի՞նչ կա, ձևավորե՞ց: Պահանջում եմ, որ ձևավորի ու գործն ավարտի, որ ես էլ կողմնորոշվեմ, ես ու հայ հասարակության մոտ 80%-ը բա՞նտ ենք գնում, գժանոց, թե մեղմ ասած էս մենյուն ամեն դեպքում տալիս ենք այն կազմողների ձեռքը:
Վլադիմիր Մարտիրոսյան
Բաց մի թողեք
Ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից արագացրեց հայ – ադրբեջանական խաղաղության գործընթացը․ Բայրամով
Այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն այն դեպքում, լցվեք համբերությամբ և սպասեք եթերին. Սերժ Սարգսյան
«Լավ ապրելու խոստումի» խաբկանքը. Քարտեզ