27/08/2025

Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար

Կենտոնի դատարանում շարունակվում է Արարատ Միրզոյանի ծեծի գործով անցնող Թորգոմ Աստրյանի դատական նիստը: 2020թ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած դեպքերը շուրջ 4 տարի է դատարաններում քննվում է:

Թորգոմ Ասատրյանը կալանավորվել է դեպքից 2,5 տարի հետո: Ավելի վաղ Ասատրյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը գրել էր Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի գրառումը․ «Այսօր հանգուցալուծում կստանա Արարատ Միրզոյանի գործը, որով Թորգոմ Ասատրյանին մեղսագրվում է վերջինիս սպանելու փորձի կատարում։

Լիահույս ենք, որ Թորգոմ Ասատրյանը այսօր կգնա տուն, իսկ քրեական գործը կավարտվի իր արդարացմամբ, որովհետև Արարատ Միրզոյանը դատարանում լկտիաբար ստել է…»

Դատարանում Թորգոմ Աստարյանի պաշտպան Արա Զաքարյանը ընթերցեց իր պաշտպանական ճառը` վերահաստատելով՝ պաշտպանյալը իրեն վերագրվող դեպքի վայրում չի եղել: Դատարանի դահլիճում «Հրապարակը» նկատեց, թե ինչպես է Արարատ Միրզոյանի փաստաբան Դիանա Վարդանյանը մաստակ ծամում:

Այս պահվածքը դատական նիստի ընթացքում ոչ միայն անհարիր է փաստաբանի կոչմանը, այլև վիրավորական մոտեցում է հենց դատավորի հանդեպ։ Մաստակ ծամելով՝ նա տպավորություն է թողնում, որ լիովին անտարբեր է գործի լրջության ու դահլիճում գտնվողների նկատմամբ, ասես թքած ունի թե՛ գործընթացի, թե՛ ներկաների վրա։

Ի դեպ, դատավոր Ժորա Չիչոյանը նկատեց Վարդանյանի ծամելը, և կարգադրիչի միջոցով փոխանցեց՝ դադարեցնել:

Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատարանի դահլիճում