27/08/2025

Ինչ է պլանավորել ընդդիմությունը

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Արցախի քաղաքական իշխանության հետ համատեղ հանրահավաք է կազմակերպում սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը։ Նախնական պլանով՝ հանրահավաքը կանցկացվի Ազատության հրապարակում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս հավաքով, բացի այն, որ ընդդիմությունը փորձելու է հակակշռել իշխանությանը՝ ցույց տալով, որ չի պատրաստվում փակել Արցախի էջը, այլեւ հանրությանն ուղերձ է հղելու առ այն, որ ազգային հարցերում համախմբված է, ինչը հնարավորություն է տալիս նաեւ մյուս բոլոր հարցերի հարթման ուղղությամբ քայլեր անել։

Հիշեցնենք, որ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Այժմ Փաշինյանը բացահայտ ասում է՝ Արցախը հանձնել է, որ Հայաստանում խաղաղություն հաստատի, իսկ ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն։