29/08/2025

Զելենսկի․ Ռուսները երեկ գրոհել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների մասին։

Մասնավորապես, նա կենտրոնացել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի, մասնավորապես՝ Կիևի դեմ ուղղված վերջին հարվածների վրա. «Հարվածներ են եղել թուրքական ձեռնարկության, Ադրբեջանի դեսպանատան, ԵՄ առաքելության և բնակելի թաղամասերի դեմ։

Սա Պուտինի պատասխանն է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և մեր եվրոպացի գործընկերների կողմից սպանությունները դադարեցնելու բոլոր փորձերին»։