Վրաստանի Քոբուլեթի քաղաքում 24-ամյա հայ երիտասարդի ջրահեղձ լինելու պահին տարածքում փրկարար չի եղել:
Այս մասին հայտնել է մահացածի նշանածը՝ Արիանա Գրիգորյանը։
«Ես Արիանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։
Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։ Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքներն այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։
Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։ Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»,- գրել է Արիանա Գրիգորյանը։
Ինչպես հայտնել ենք, Քոբուլեթիում ծովում երիտասարդ տղամարդու մարմին էր հայտնաբերվել:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ջուրն էին մտել 2-ը, նրանցից մեկին հաջողվել էր դուրս բերել, մյուսի մարմինն էր հայտնաբերվել:
Բաց մի թողեք
Օգոստոսի 29-ի աստղագուշակ․ Ավելի լավ է սկսել սովորական գործերից
«Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ»
«Ամեն օր տասն անց կես Էդուարդս աշխատանքից տուն էր գալիս, ամեն օր նույն ժամին իրեն եմ սպասում». Էդուարդ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Ջրականում, տուն «վերադարձել»` հինգ ամիս անց. Լուսանկարներ