Վրաստանի Քոբուլեթի քաղաքում 24-ամյա հայ երիտասարդի ջրահեղձ լինելու պահին տարածքում փրկարար չի եղել:
Այս մասին հայտնել է մահացածի նշանածը՝ Արիանա Գրիգորյանը։
«Ես Արիանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։
Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։ Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքներն այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։
Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։ Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»,- գրել է Արիանա Գրիգորյանը։
Ինչպես հայտնել ենք, Քոբուլեթիում ծովում երիտասարդ տղամարդու մարմին էր հայտնաբերվել:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ջուրն էին մտել 2-ը, նրանցից մեկին հաջողվել էր դուրս բերել, մյուսի մարմինն էր հայտնաբերվել:


Բաց մի թողեք
Այս պահին պաշտոնական պատասխան չկա` Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության համատեղ հայտը
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է