Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկի միջոցառման ընթացքում շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ընդգծեց բռնի տեղահանված արցախցիների աջակցման կարևորությունը։
Նրա խոսքով, առաջնային խնդիր է արցախցիներին ապահովել արժանապատիվ կյանքի հնարավորություններով՝ բնակֆոնդով և աշխատանքով։
«Մյուս հարցերը ժամանակի ընթացքում կներկայացնենք, սակայն բոլորս հասկանում ենք այս խնդրի բարդությունը», – հավելեց Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ «ես եմ կառավարությունը»։
Նրա խոսքով՝ երբ որևէ անձի չեն հակակշռում, նա կարող է խեղաթյուրել իր դերակատարությունը՝ կարծելով, որ ինքն է կառավարությունն էլ , Ազգային ժողովն էլ, գլխավոր էներգետիկ էլ. «Եվ այդպես կարող է հասնել մանկական Եվրատեսիլին»:
Բաց մի թողեք
«Ազգային առաջընթաց»-ը ինքնաբացարկ է հայտնել. որ քաղաքական ուժերը կմասնակցեն Վաղարշապատի ընտրություններին
Zhongtong-ը բախվել է կայանված Mercedes Sprinter-ին, վերջինը՝ ծառին և Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda Accord-ին․ Լուսանկար
Որևէ կուսակցության հետ չեմ համագործակցում. Աջեմօղլուն՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու մասին