Մի օր պայքարում է սրբազանների կուսակրոնության դեմ եւ ուզում է Եկեղեցու կանոնակարգին արժանի կաթողիկոս նշանակել: Մյուս օրը հայտարարում է, որ հարկատուն ՀՀ հերոսն է:
Հրապարակ թերթը գրել է․ Երրորդ օրն ասում է` «մենք պարտությունը հաղթանակի վերածելու ճանապարհին ենք» կամ` «Արցախը կորցրինք, Հայաստանը գտանք», «սահմանին տեղադրված սյուները մեր անվտանգության երաշխիքն են», «2008 թ. օգոստոսը դարձավ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը»:
Նա այս տարիներին բազմիցս «տապալել» է սահմանադրական կարգը, առաջինը խորհրդարանի բակում նախարարներին աշխատանքից ազատելու հրամանագրեր ստորագրելու ակտն էր, մյուսը` դատարանները շրջափակելու նախաձեռնությունը, հետո արդեն եկան sms-ով բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ԲԴԽ նախագահին ազատելու հրահանգները եւ ԱԺ պատգամավորներից` մանդատը վայր դնելու պահանջները:
Իսկ երեկ այս ամենի թագուպսակին ականատես եղանք` Փաշինյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հերթական անգամ հունից դուրս եկավ եւ հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, եթե կա մեկը, ով իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունի, դիմումը գրի, գնա»:
Իհարկե, անցյալում էլ էր նա հաճախ ինքնատիրապետումը կորցնում եւ արտառոց հայտարարություններ անում: Օրինակ, սպառնում էր ընդդիմությանը. «Վեր ընկեք տեղներդ… սաղիդ ԱԱԾ պադվալը կլցնեմ»:
Իսկ վերջին շրջանի գրառումներն այնքան արտառոց էին, որ անգամ իր իշխանությանը ենթարկվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարեց, որ «Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնները»:
Իսկ երեկ, փաստորեն, հայտարարեց, որ ոչնչացրել է երկրի բոլոր ինստիտուտները եւ վերացրել կարծիք ունենալու վերաբերյալ սահմանադրական դրույթը:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է