Չոր փաստեր.
* ՌԴ-ն կանգնեցրեց 2020 թ. 44-օրյա պատերազմը, խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց ԱՄՆ-ում. Փաշինյանն ու Ալիևը Թրամփին են փառաբանում, ներկայացնում Նոբելյան մրցանակի:
* Հայաստանն ու Ադրբեջանը համարում են, որ ՛՛նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններն այլևս արդիական չեն և անցյալում են՛՛:
* Հայաստանն ու Ադրբեջանը համարում են, որ միմյանց միջև փոխշփումներն ու բանակցություններն ավելի ողջամիտ և արդյունավետ են՝ առանց որևէ, այդ թվում՝ Մոսկվայի միջնորդության:
* Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունների կարգավորման համար հաշվետու են Թուրքիային:
* Հայաստանն ու Ադրբեջանը պատմական ու նշանակալից ձեռքբերում են համարում ՛՛Թրամփի երթուղին՛՝ հնարավոր ամերիկյան վերահսկողությամբ և ամերիկյան զինուժի տեղակայմամբ:
* Հայաստանն ու Ադրբեջանը լարված հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, Երևանի դեպքում այն ընդգծված ու ակնհայտ է, Բաքվում հակառուսական դեմարշը նոր թափ է ստանում:
* Հայաստանն, ըստ էության, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի մեջ է, Ադրբեջանը՝ ՀԱՊԿ անդամ չէ:
* Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բայց 5 պակաս է, որ դուրս գա և կպնի ԵՄ-ին, Ադրբեջանն անդամ չէ:
* Հայաստանն ու Ադրբեջանն ԱՊՀ անդամներ են, Երևանի մասնակցությունը զուտ մարգինալ, արարողակարգային է, Բաքուն վերջերս չմասնակցեց կառույցի խորհրդի նիստին՝ հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Հարց՝ Արդյո՞ք չի կարելի համարել, որ Երևանն ու Բաքուն այլևս միասնական ճակատով գործում են Ռուսաստանի դեմ…

Բաց մի թողեք
Եվրոպայի մոռացված կոշտ ուժը
Հույները պատրաստ են կռվի բռնվել «Ոդիսականի» շուրջ
Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետ Էնդի Բըրնհեմի առջև ծառացած մարտահրավերները