Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկխոսության ակտիվ գործընկերներ են, մասնակցում են ընդհանուր համագործակցության և համատեղ միջոցառումների:
Այս մասին ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք «Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների սառեցումը կարող է ազդել նրանց հեռանկարների վրա» այս կազմակերպությունում։
«Ես լիարժեք տեղեկատվություն չունեմ այս հարցի վերաբերյալ և ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել երկկողմ հարցերը։ Ներկայում ՇՀԿ անդամ պետությունները քննարկում են բոլոր առկա հարցումները։ Սխալ կլինի առաջ շարժվել և կանխատեսումներ անել», – նշել է Երմեկբաևը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «նոր երկրների ընդունման որոշումը բոլոր անդամ պետությունները կայացնում են կոնսենսուսի միջոցով՝ հիմնվելով կանոնադրության նպատակների և սկզբունքների, այլ միջազգային պայմանագրերի և ՇՀԿ փաստաթղթերի դրույթների վրա»։

Բաց մի թողեք
Դանիան դադարեցրեց իր հանրային փոստային ծառայությունը, հաջորդը ԵՄ-ն է
Քվեբեկը «կրկնապատկում է» Եվրոպայի հետ հարաբերությունները՝ փորձելով նվազեցնել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ կապված ռիսկերը
Եվրոպական հանձնաժողովի կլիմայական ճշմարտության պահը