28/10/2025

Իզմիրլյան ԲԿ-ում 33 տարեկան տղա է կյшնքից զրկվել. ու՞մ են մեղադրում հարազատները

Ահազանգ է ստացվել այն մասին, որ օգոստոսի 24-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում վիրաբույժների և բուժքույրերի կողմից ցուցաբերված սխալ կամ անբավարար գիտելիքների և ոչ պրոֆեսիոնալ ու անտարբեր վերաբերմունքի պատճառով մահացել է 33 տարեկան քաղաքացի, որը ընտանիքի միակ որդին էր:

Ըստ նրա հարազատների՝ մահվան պատճառը եղել է սեպտիկ շոկը: Մահացածի քույրը հայտնում է, որ արդեն դիմել են իրավապահ մարմիններին, իսկ այս պահին դատաբժշկական փորձաքննություն է ընթանում:

ArmLur.am-ը գրել է․ Մենք նաև փորձեցինք Իզմիրլյան բժշկական կենտրոնից հասկանալ ինչ խնդիր է, սակայն մեզ տեղեկացրին, որ մեր հարցերի պատասխանները կարող ենք ստանալ միայն երկուշաբթի:

Իզմիրլյան ԲԿ-ից պարզաբանում ստանալուն պես՝ կհրապարակենք նաև նրանց արձագանքը: