Օգոստոսի 31-ը լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։
Այս մասին հիշեցնելով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ սիրով հայտարարում է «Սարոյանական օրերի» մեկնարկը։
«Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։

Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։
Հետևե՛ք մեր և Saroyan Days էջի գրառումներին՝ իմանալու նախատեսվող միջոցառումների մասին, ծանոթանալու ծրագրին և սպասվող անակնկալներին։
Սիրով սպասում ենք ձեզ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/reel/1522110678946882/






Բաց մի թողեք
Հնար ունենան՝ հայերեն գրից էլ կհրաժարվեն
Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը․ Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
Ես լավ եմ և չեմ պատրաստվում լքել այս աշխարհը․ Բրիջիտ Բարդո․ Լուսանկար