17/02/2026

ԵՄ-ն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել. Կայա Կալաս

EM EU Adrbejan

ԵՄ-ն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել։

Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նա հայտարարել է, որ Կույունջիչ Մարիանան նշանակվել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան: Ներկայումս Կույունջիչ Մարիանան աշխատում է որպես Խորվաթիայի ներկայացուցիչ քաղաքականության և անվտանգության կոմիտեում (PSC):