09/09/2025

Ֆրանսիայում դաշինք է ձևավորվում ընդդեմ Մակրոնի․ Լուսանկար

Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկել է ստեղծել աջ ուժերի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների դաշինք՝ ընդդեմ Ֆրանսիայի գործող վարչակազմի եւ նախագահ Էմանուել Մակրոնի։

Իր նախաձեռնությունը Բարդելան ներկայացրել է BFMTV-ի հետ զրույցում։ «Ուզում եմ ձեռք մեկնել աջ ուժերի որբերին, աջամետ քաղաքական ուժերին, որոնք դեռեւս չեն տարրալուծվել մակրոնիզմի մեջ»,- ասել է Բարդելան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի ութին Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի է ունենալու գործող վարչապետ Ֆրանսուա Բայուրի կաբինետի հանդեպ վստահության քվեարկություն։ «Ազգային միավորման» պատգամավորները մտադիր են աջակցել անվստահություն հայտնելու գործընթացից եւ քվեարկել հօգուտ Բայրուի կաբինետի հրաժարականի։

Դաշինք՝ ընդդեմ Մակրոնի