10/09/2025

Գերմանիայի կանցլերը Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»

Ֆրիդրիխ Մերցը newstime-ին (ProSieben, Sat.1, Kabel Eins) տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինը «հրադադար փնտրելու որևէ պատճառ չունի», և որ Արևմուտքն ինքը պետք է նման պատճառ ստեղծի։

«Դա ռազմական առումով դժվար է, բայց տնտեսապես՝ հնարավոր։ Մենք պետք է ապահովենք, որ Ռուսաստանը չկարողանա պահպանել պատերազմական տնտեսություն։ Ես խոսում եմ տնտեսական հյուծման մասին՝ մաքսատուրքերի միջոցով նրանց նկատմամբ, ովքեր դեռևս ակտիվորեն առևտուր են անում Ռուսաստանի հետ։ Եվ ահա մենք վերադարձել ենք Ամերիկա», – ընդգծել է Մերցը։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Գերմանիայի կանցլերը Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ» և հավելել. «Հնարավոր է՝ մեր ժամանակների ամենավատ ռազմական հանցագործը։ Այստեղ փոխզիջումը տեղին չէ»։