Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, պատմական հանգրվան էր տարածաշրջանի համար տասնամյակներ տևած թշնամանքից և զինված հակամարտություններից հետո:
Այս մասին I24 News հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Նա ընդգծել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Փաստաթղթի նախաստորագրումն ինքնին լուրջ առաջընթաց է։ Սա երկկողմ ձևաչափով կառուցողական երկխոսության, երկու կողմերի քաղաքական կամքի և, իհարկե, մի շարք միջազգային գործընկերների աջակցության արդյունք է։
Մենք հատկապես բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու ջանքերը։ Եթե գործընթացը շարունակվի հետևողականորեն և վճռականորեն, Հարավային Կովկասի պատմության մեջ կարող է բացվել համագործակցության, կայունության և ընդհանուր բարեկեցության վրա հիմնված նոր էջ», – նշել է Ամիրբեկովը։
Նրա խոսքով, «Փաստաթղթի վերջնական ստորագրության և հետագայում այն իրականացնելու համար հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի»:
Բաց մի թողեք
Բաքվի և Երևանի միջև Խաղաղության պայմանագրում ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է. Լավրով
Պաշտպանության նախարար աշխատած ժամանակ Փաշինյանին խաբել «բաշարած» գեներալը
Մարգարիտա Սիմոնյանի մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն. Պուտինի սազանդարի վերջը