Շվեդիայի քաղաքացի Գեւորգ Նալբանդյանը ձեռք է բերել ՀՀ խոշորագույն ծխախոտի գործարանը՝ «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ-ն:
«Հրապարակ» թերթը գրում է. Զանգահարեցինք «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ՝ ճշտելու լուրի իսկությունը: «Իհարկե, սեփականատերն ինքն է»,- պատասխանցին մեզ, սակայն այլ հարցեր չցանկացան լսել:
Գեւորգ Նալբանդյանը, հիշեցնենք, հայկական «Hayways» ավիաընկերության սեփականատերն է: Այն ավիաընկերության, որին պատկանող «Բոինգն» առեւանգվել ու տարվել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, որից հետո Հայաստանը հայտնվեց ավիացիոն սեւ ցուցակում:
Համացանցում բացակայում է Գեւորգ Նալբանդյանի լուսանկարը, չնայած նա Հայաստանի մեծահարուստներից է: Նալբանդյանի անձն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ նրա անվտանգության համակարգը ղեկավարում է ԱԱԾ տնօրենի` 2003-2010 թթ․ տեղակալ Արմեն Դարբինյանը:
Ի դեպ, կառավարությունը 24 թ. հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «Արմենիան Տոբակո Քոմպանիին»:







Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար