10/09/2025

Լեհաստանը ռազմական տեխնիկա է կուտակում Բելառուսի սահմանին

Սեպտեմբերի 10-ի առավոտյան Լեհաստանը ռազմական տեխնիկա է ուղարկել Բելառուսի սահման։

«Ինտերֆաքս»-ը գրում է, որ հրապարակվել են լեհական բանակի ռազմական տեխնիկայի շարժման կադրերը դեպի Բելառուսի սահմանը։

Լեհաստանը սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը կփակի Բելառուսի հետ սահմանը՝ կապված ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների հետ։ Լեհաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ սահմանափակող միջոցառումները ժամանակավոր են և կապված են լայնածավալ զորավարժությունների ժամանակ անվտանգության ապահովման հետ։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը առաջիկա զորավարժությունները անվանել է «շատ ագրեսիվ ռազմական դոկտրինի տեսանկյունից» և խոստացել է «հատուկ միջոցներ» ձեռնարկել Մինսկի դեմ։