09/11/2025

Էլ. էներգիայի վճարումների թվերը ուշանում են. աննախադեպ իրավիճակ

Ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ ՀԷՑ-ը դեռեւս չի հրապարակել, թե յուրաքանչյուր քաղաքացի ամսական կտրվածքով որքան պետք է վճարի ծախսած հոսանքի համար:

Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ սա աննախադեպ է. երբեք նման բան չէր եղել, միշտ ամսվա սկզբին կոմունալ բոլոր վճարումները հրապարակվել են, իսկ հիմա լույսի վարձավճարների ծանուցումը չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, ինչն է խնդիրը: Վերջինս հայտնեց. «Ընթացքում է, կարգով, ժամկետների մեջ է։

Մենք լրացուցիչ ստուգողական աշխատանքներ ենք անում՝ նոր հրապարակում, որպեսզի զերծ մնանք անճշտություններից»»։