Ցանկացած վարկած, այդ թվում այն, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2019 թվականի ամռանը ներկայացված առաջարկությունը, գոյության իրավունք ունի:
Բայց եկեք հետևենք բանակցային գործընթացի այդ փուլին: 2017 թվականի վերջին Ժնևում ԵԱՀԿ համանախագահների միջնորդության կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Պաշտոնական քննարկումներից զատ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը դեմ առ դեմ հանդիպում են ունեցել:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, որ տարածել են միջնորդները, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել բանակցային գործընթացի աշխուժացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել և լրացուցիչ քայլեր իրականացնել՝ շփման գծում լարվածության նվազեցման համար:
Այս հայտարարությունը տարածվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Պոպովի, Շեֆերի և Վիսկոնտինի անունից:
Ինչպես պարզ հասկացվում է, Սարգսյան-Ալիև ժնևյան բանակցությունների հիմնական թեման ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ քայլերի ձեռնարկումն էր:
Ավելի կոնկրետ, ինչպես արդեն 2018 թվականի փետրվարի համանախագահների տարածաշրջանային այցի մասին տեղեկատվությունից է հասկացվում, քննարկվել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամների թվակազմը յոթ հոգով ավելացնելու հարցը:
Այդ հարցում Ադրբեջանը, ինչպես միշտ, հետքայլ է կատարել, ժնևյան պայմանավորվածությունը չի գործնականացել:
Տրամաբանական հարց է առաջանում. այս ակնհայտ փակուղային իրավիճակից մեկ տարի հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարո՞ղ էին ներկայացնել կարգավորման մի առաջարկություն, որ փաստացի նշանակում էր Ադրբեջանից ԼՂ անջատում:
Եթե կարող էին, ապա ինչո՞ւ չեն ներկայացրել 2017 թվականի հոկտեմբերի 16-ի Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը: Համանախագահ երեք երկրներով և Ադրբեջանով սպասում էին Սերժ Սարգսյանի հեռանալո՞ւն:
Ինչո՞ւ, ո՞րն է այդ կոնսենսուսի ընդհանուր հիմքը: Ամենակարևորը, դա կոնսենսուս էր ընդդեմ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հայաստանի:






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է