17/09/2025

ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին

ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։