Դժբախտ պատահարի հետևանքով 23 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Պարույր Հովսեփյանը:
«Պարույրը Արցախից էր, ընտանիքով 2023թ. սեպտեմբերին վերջին են Արցախից (ք. Մարտունի) տարհանվել»,- հայտնում է «Նորություններ Արցախից» էջը։
Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են 23-ամյա Պարույր Հ․-ի դին։
Բաց մի թողեք
Հրդեհ՝ Հրազդան քաղաքի մթերային խանութում․ կան հոսպիտալացվածներ
Վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել են. Լուսանկար
Ենթակայանի տարածքում հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի դին