Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի եղբոր մոտ պարեկները թմրանյութ ու զենք էին հայտնաբերել։
Մասնավորապես, պարեկները Փարաքարում ստուգումների նպատակով կանգնեցրել են մեքենա, որը վարել է դեսպանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, այդ ընթացքում մեքենայից իջել ու փախել է ուղևորը՝ նետելով ատրճանակ ու փոշենման զանգված:
Քրեական գործ էր հարուցվել ապօրինի զենքի և ապօրինի թմրամիջոցների շրջանառության հոդվածով:
Միջադեպի պահին Մկրտչյանը եղել է 01 WM 808 պետհամարանիշով Maserati Levante մակնիշի ավտոմեքենայով, որը, ի դեպ, լրիվ այլ անձի անվամբ է հաշվառված:
Մկրտիչ Մկրտչյանը անմիջապես ձերբակալվել էր, ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, և դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։
Ուշագրավն այն է, որ մեր տեղեկություններով՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր մեքենայից թմրանյութ ու ատրճանակ նետած տղամարդուն ոստիկանները դեռ չեն հայտնաբերել, որևէ նորություն իրավապահները չունեն:

Բաց մի թողեք
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ