Հայտնի Թոռնիկը 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա: Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով անցնող վկա, Չալաբյանի դեմ ցուցմունք տված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ է ընդունվել մագիստրատուրա՝ «Ագրարային էկոնոմիկա» մասնագիտությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Թոռնիկը նույն բուհի մագիստրատուրա ընդունվել էր նախ 2021թ.՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա», իսկ նախանցած տարի՝ «Անասնաբուժություն» մասնագիտությամբ:
Բուհի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թոռնիկը երբեւէ չի փայլել գիտելիքներով, եւ կարծում են, որ նա հետագա 15 տարիներին եւս (Ագրարայինի մագիստրատուրայում գործում է 18 կրթական ծրագիր) չի ընդունվի: Իրականում այս ամենի նպատակը շատ պարզ է.
իշխանությունն ու բուհի ղեկավարությունն ամեն ինչ անում են, որ Թոռնիկը շարունակի ուսանողի կարգավիճակում մնալ, որ պահպանի նաեւ ուսխորհրդի նախագահի պաշտոնը:
Մանավանդ՝ առջեւում խորհրդարանական ընտրություններ են:
Բաց մի թողեք
Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը
Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը․ Լուսանկար
Ինչ փուլում է Կաթողիկոսին «հեռացնելու» ՔՊ-ի ծրագիրը և ո՞ւմ են տեսնում Կաթողիկոսի աթոռին