Լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով դեռ վերջերս հայտարարել էր, որ «ԵՄ-Հայաստան գործընկերությունը երբեք այսքան ամուր չի եղել», առաջիկա օրերին կայցելի Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սլովենացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Մարթա Կոսը 2013-2017 թվականներին ծառայել է որպես Սլովենիայի դեսպան Գերմանիայում, իսկ 2017-2020 թվականներին՝ Շվեյցարիայում։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից նա Ֆոն դեր Լեյենի երկրորդ հանձնաժողովում զբաղեցնում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի բարձր պաշտոնը։
Կոսի այցը Երեւան դիտվում է որպես կարեւոր ազդակ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների խորացման գործընթացում։ Այս այցի ընթացքում սպասվում է քննարկում Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
ԵՄ նոր հանձնակատարի առաջին այցելությունը մեր երկիր առանձնահատուկ կարեւորություն ունի նաեւ այն ֆոնին, որ ԵՄ-ն վերջերս մեծացրել է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում»։







Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի