17/09/2025

Կամ Ռուսաստանը կփլուզվի, կամ Եվրոպան․ Le Monde

Եվրոպան կանգնած է պարզ ընտրության առջև. կամ Ռուսաստանի Դաշնության փլուզում, որը, ինչպես ԽՍՀՄ-ը, կտապալվի սեփական հակասությունների ծանրության տակ, կամ Եվրոպական միության փլուզում, եթե այն չկարողանա պաշտպանել իր դաշնակիցներին, ազատությունը և քաղաքացիներին, գրում է Le Monde-ը։

Շատերին պարալիզացնում է այն միտքը, որ Ռուսաստանը միջուկային տերություն է և, հետևաբար, «չի կարող պարտվել»:

Le Monde-ը դա անվանում է մտավոր թակարդ: Նա հիշեցնում է, որ միջուկային տերությունները նախկինում պարտվել են պատերազմներում։

Անպարտելի ԱՄՆ-ը պարտվել է Վիետնամում, ԽՍՀՄ-ը՝ Աֆղանստանում: Փարիզն էլ իր մասն ունի այդ շարքում․ Ֆրանսիան էլ պարտվել է Ալժիրում, հիշեցնում է պարբերականը։

Ֆրանսիական պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանը պարզապես միջուկային զենքի նկատմամբ վախն օգտագործում է՝ Եվրոպայի կամքը պարալիզացնելու համար: