«Լրագրող Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին տուգանելու միջադեպին, գրառում էր կատարել, որից հետո նրա հետ Ֆեյսբուքով կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայհոյանքներով ուղեկցված խոսակցությունից որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից Կարապետյանը բռնության է ենթարկվել։ Միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է հայտարարել Բաբայանին և պահանջել է, որ վերջինս արձակուրդ վերցնի մինչև քննության ավարտը։ Մ
եր աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանն արձակուրդից այլևս չի վերադառնա և կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Թերթի տեղեկություններով, Բաբայանի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նրա տեղակալի վրա»։







Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի