08/11/2025

Արշավիրն ո՞վ է, որ ինձ բան ասեր. Գագիկ Ծառուկյան․ Լուսանկար

Սեպտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է  Քննչական կոմիտեի նախկիկ նախագահ, նախկին պատգամավոր և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը։

Նիստը նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։

Դատարանում որպես վկա ներկայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նախագահող դատավորի հարցին՝ ինչպիսի հարաբերություններ ունի նա Հովսեփյանի հետ, Ծառուկյանն արձագանքեց՝ մարդկային և ջերմ, ընկերական բնույթի։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց Հովսեփյանի որդուց, բայց Ծառուկյանը պատասխանեց, որ չի ճանաչում։

Եվս մեկ հարց ուղղվեց այն դրվագի վերաբերյալ, երբ Հովսեփյանի որդին և Արշավիր Սարգսյանը միասին այցելել են Ծառուկյանին, իսկ ըստ Սարգսյանի՝ Ծառուկյանը կոպիտ է արտահայտվել և դուրս է հանել նրանց աշխատասենյակից։

«Դատարկ-դատարկ խոսացած լինի, գուցե, բայց ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Եթե եկել է իմ մոտ, ինձ ինչ պիտի ասած լինի, կամ Արշավիրն ո՞վ է, որ ինձ բան ասեր»,- նշել է նա:

Արշավիրն ո՞վ է, որ ինձ բան ասեր