Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ սեպտեմբերի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ղեկավարվելով մի շարք օրենքներով եւ հիմք ընդունելով Վարդան Մադաթյանի` 2025թ․ սեպտեմբերի 15-ի դիմումը՝ ազատել իրեն Սեւքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մարմնի համակարգողի պաշտոնից, բավարարել է նրա դիմումը եւ նույն օրը՝ սեպտեմբերի 15-ին, Վարդան Մադաթյանին նշանակել Բերքաբերի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող՝ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ մինչեւ 2028թ․ ապրիլի 7-ը։
Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետ Հ․ Ղալումյանը Վ․ Մադաթյանին Սեւքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող էր նշանակել 2024թ․ հունիսի 7-ին, նրա հետ աշխատանքային պայմանագիր էր կնքել մինչեւ 2028թ․ ապրիլի 7-ը։ Ինչո՞ւ Սեւքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում մեկ տարի եւ 3 ամիս աշխատելուց հետո Վ․ Մադաթյանը դիմում տվեց՝ ազատվեց այդ պաշտոնից եւ զարմանալի արագությամբ` նույն օրը նշանակվեց Բերքաբեր գյուղի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Սեւքար գյուղից տեղեկացա, որ Վ․ Մադաթյանը Սեւքարի հարեւան Սարիգյուղի բնակիչ է, Սեւքար գյուղի փեսա, նրա համար Սեւքարի դպրոցում վարչատնտեսական մասի համակարգող աշխատելն ավելի հարմար է, քանի սահմանամերձ` Սարիգյուղից բավական հեռավորությամբ գտնվող Բերքաբերի դպրոցում։ Եվ ահա թե ինչու։
Սեւքարից հայտնեցին, որ Սեւքարի դպրոցում աշխատում են մարզպետ, արմատներով Սեւքար գյուղից Հայկ Ղալումյանի հարազատ բարեկամները, եւ նրանցից մեկին մարզպետն առաջիկայում նշանակելու է Սեւքարի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Հենց այդ պատճառով էլ մարզպետը նախ թափուր է դարձրել Սեւքարի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնը` տեղավորելով նախկին աշխատողին։ Մարզպետ Հ․ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, նրա ամուսնության քավորը, 2021թ․ ապրիլի 8-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Տավուշի մարզպետ։ Իջեւանում շատ լավ են հիշում, որ 2018թ․ ապրիլին Իջեւանում կայացած բազմամարդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների չեն նշանակվելու, սակայն նրա իշխանության օրոք պաշտոնների հիմնականում հենց ԽԾԲ-ով են նշանակվում։
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է